Լրահոս

17.02.2012 20:59


Փրկեն՛ք 18-ամյա Արփինե Հարությունյանին

Փրկեն՛ք 18-ամյա Արփինե Հարությունյանին

Հարգելի՛ բարեկամ, մեր օրերում դժվար է գտնել գթասիրտ մարդկանց, ովքեր սրտացավ են ուրիշների նկատմամբ, ովքեր կիսում են ուրիշի հոգսը. առանց այն էլ հոգսերով լի է այս աշխարհը:

 Ես 18 տարեկամ եմ և ունեմ այնպիսի առողջական խնդիրներ, որոնք չէի ցանկանա, որ որևէ մեկն ունենար այս կյանքում: 2011թ. մայիսի 12-ից սկսեցի սուր ցավեր զգալ: Այնուհետև ծնողներս ինձ տեղափոխեցին Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն, որտեղ էլ հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ինձ մոտ աջ ոտնաթաթի առաջին մատի հիմնական ֆալանգի Յուինգի սարկոմա է: Ես հոգեկան ծանր կացության մեջ ընկա:

 Հիվանդությունը կանխելու համար մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր.

ամեն 21 օրը մեկ դեղամիջոց ընդունելու համար ինձ հարկավոր է 400.000 ՀՀ

դրամ:

 Ես արդեն քիմիոթերապիայի 4 կուրս ընդունել եմ, սակայն սա ամենը չէ, սա կազմում է բուժման ընդամենը մի մասը և  հարկավոր է շտապ իրականացնել

վիրահատություն:  Վիրահատության և հետագա դեղամիջոցների համար անհրաժեշտ գումարը չենք կարողանում հայթայթել: Գիտակցելով այդ ամենը՝ խնդրանքով դիմում եմ բոլոր բարի մարդկանց: Օգնե՛ք, ինձ ապրել, օգնե՛ք որքանով կարող

եք: Սիրելի՛ ընթերցող, իմ կյանքը կախված է յուրաքանչյուր անհատի

գթասրտությունից: Խնդրում եմ, ո՜վ բարի մարդիկ, օգնե՛ք ինձ…

 

Այս խորագրի վերջին նյութերը